top of page

Տրամաբանական խնդիրներ

  • Ծառին նստած էին 4 թռչուն: Որսորդը հրացանով մեկին խփեց:Քանի՞ թռչուն մնաց ծառի վրա:

  • Երկու հայր են, երկու որդի: Ընդամենը երեք հոգի: Հնարավո՞ է, թե ոչ:

  • Կղզին ծածկված է խիստ բուսած չոր խոտով: Նրա մի կողմից հրդեհ է սկսվել: Հենց այդ կողմից էլ փչում է ուժեղ քամի:Օգնիր այդ պահին կղզում գտնվող մարդուն, որը լողալ չգիտե: Ի՞նչ պետք է անի, եթե հրդեհը հնարավոր չէ հանգցնել:

  • Երեք եղբայր 3 կիլոմետր ճանապարհ գնացին: Ունեին ընդամենը մի ձի, սակայն նրանցից ամեն մեկը երկու կիլոմետր ձիով գնաց, իսկ մեկ կիլոմետր` ոտքով:Այդ ինչպե՞ս եղավ:

  • Քանի՞  ծիտ ու ծառ կա բակում, եթե յուրաքանչյուր ծառին մեկական ծիտ նստելիս ավելանում է մեկ ծիտ, իսկ երկուական նստելիս` ավելանում է մեկ ծառ:

  •  Քանի՞ կատու է հարկավոր 100 մուկ 100 րոպեում բռնելու համար, եթե 5 կատուն 5 մուկը բռնում է 5 րոպեում:

  •  Գայլը, գառն ու խոտը դու պետք է անցկացնես գետի մյուս ափը: Նավակում քեզ հետ դրանցից միայն մեկը կարող է տեղավորվել: Ինչպե՞ս տեղափոխել, որ նույն ափին գայլը գառան հետ չմնա, իսկ գառն էլ` խոտի, որ գայլը գառանը չուտի, գառն էլ` խոտ:

  • Զբոսաշրջիկների մի մեծ խումբ, որում կային երկու տղաներ, ցանկանում էր անցնել գետի մյուս ափը: Կար ընդամենը մի նավակ, բայց այնքան փոքր, որ հազիվ ջրի երեսին էր մնում մեկ մեծահասակ կամ երկու տղա նրա մեջ գտնվելու դեպքում:Ինչպե՞ս կազմակերպել բոլորի անցումը:

  • Երկու ընկերներից մեկն ասում է մյուսին.- Եթե ինձ երկու ռուբլի տաս, այդ դեպքում ես քեզանից երկու անգամ շատ դրամ կունենամ: Երկրորդը պատասխանում է.- Եթե դու լավ ընկեր ես, դու՛ ինձ տուր երկու ռուբլի և մենք կունենանք հավասար քանկությամբ դրամ:Քանի՞ ռուբլի ուներ յուրաքանչյուրը:

  •  Երբ հայրս 33 տարեկան էր, ես 7 տարեկան էի: Այժմ նա ինձանից մեծ է երկու անգամ:Ես քանի՞ տարեկան եմ:

  •  Մենք երեք հոգի ենք` ես, մայրս ու հայրս: Բոլորս միասին 80 տարեկան ենք: մայրս ինձանից մեծ է 7 անգամ, իսկ հայրս` 8:Իմացիր քանի՞  տարեկան են հայրս ու մայրս, և քանի՞ տարեկան եմ ես:

  • Պատկերը տրոհել 2 մասի այնպես, որ նրանցից հնարավոր լինի կազմել քառակուսի: 

 

  • Քանի՞ այդպիսի խորանարդիկ կունենա 4-ական ներկված նիստ:

  •  Քանի՞ այդպիսի խորանարդիկ կունենա 3-ական ներկված նիստ:

  •  Քանի՞ այդպիսի խորանարդիկ կունենա 2-ական ներկված նիստ:

  •  Քանի՞ այդպիսի խորանարդիկ կունենա 1-ական ներկված նիստ:

  •  Քանի՞ խորանարդիկներ կլինեն չներկված:

  • Խնդիրներ լուցկիներով6.1  20 լուցկին բաժանեք երկու խմբի` 7 և 13: Յուրաքանչյուր խմբի      լուցկիներից կառուցեք մեկական պատկեր(դրանք կարող են միատեսակ չլինել), այնպես, որ երկրորդ պատկերի մակերեսը 3 անգամ մեծ լինի առաջինի մակերեսից:6.2 Երկու լուցկու օգնությամբ, առանց կոտրելու և կտրտելու, կազմել քառակուսի:6.3 Տասը լուցկուց կառուցել 3 քառակուսի: Հետո վերցնել մեկ լուցկի և մնացած լուցկիներից ստանալ մեկ քառակուսի և երկու շեղանկյուն:6.4 Ութ լուցկին դասավորեք այնպես, որ առաջանա մեկ ութանկյուն, երկու քառակուսի և ութ եռանկյուն` բոլորը մեկ պատկերում:

  • Միևնույն թվանշաններով7.1 թիվը գրեք է հինգ երեքների միջոցով երկու եղանակով:7.2 100 թիվը գրեք վեց միատեսակ թվանշանների միջոցով:7.3 Գրել 55 օգտագործելով միայն հինգ   չորսեր:7.4 Չորս ինների միջոցով գրել 20:

bottom of page